Մեր Մասին

‹‹ iPlus ›› խանութ սրահը, որը հիմնվել է 2017թ-ին ՝ Սայաթ Նովա 4/1 հասցեում, ներկայացնում է թվային տեխնիկայի առաջատար  բրենդների օրիգինալ պրոդուկտներ՝ տրամադրելով 1 տարի պաշտոնական երաշխիք։ 
Հիմնավորվելով Հայաստանյան շուկայում՝ հանդես եկանք նոր մոտեցումով, որի  արդյունքում ստեղծեցինք հավատարիմ հաճախորդների մեծ թիմ, որոնք մշտապես  օգտվում են մեզ մոտ գործող զեղչային ճկուն համակարգից և ձեռք բերելով թվային սարքեր` ստանում են նվերներ։ 
Խանութ սրահը վարում է  ճկուն գնային քաղաքականություն, իսկ մասնագիտացված անձնակազմը  անհատական մոտեցումով օգնում է հաճախորդին կատարել ճիշտ ընտրություն։
‹‹ iPlus ›› – ը առաջարկում է․

  •  Սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների, դինամիկների, աքսեսուարների վաճառք
  •  Փոխանակում հինը նորով ՝  Trade In
  •  Ապառիկ վաճառք տեղում

Trade In – ը հիանալի տարբերակ է փոխարինելու  հինը նորով։ Գնահատում ենք Ձեր հեռախոսը, Դուք ընտրում եք նոր տարբերակը և վճարում եք  տարբերությունը։ Ի դեպ տարբերությունը կարող եք ձևակերպել նաև ապառիկ  տարբերակով։ Ապառիկ վաճառքը ձևակերպվում է տեղում ՝ րոպեների ընթացքում, լավագույն  պայմաններով, իսկ կանխավճարը՝ 0%: 
ԱՊԱՌԻԿԸ ՏԵՂՈՒՄ համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին  ձեռք բերել նախընտրելի թվային սարքը և վճարել 
6-36 ամիսների ընթացքում։ 
Խանութ սրահը համագործակցում է առաջատար բանկերի հետ․

1. Էվոկա Բանկ
2․Կոնվերս Բանկ
3․Ամերիա Բանկ
4․Հայէկոնոմ Բանկ
5․ՎՏԲ Հայաստան Բանկ
6․Ակբա Բանկ
7․Ինեկո Բանկ
8․Յունի Բանկ


Խանութ սրահում գործում է նաև սպասարկման կենտրոն։ Սպասարկման կենտրոնը հագեցած է ժամանակակից վերանորոգման տեխնիկայով, ինչը փաստում է որ այստեղ իրականացնում են ցանկացած 
բարդության խնդիրների լուծում։ Նշենք նաև, որ գործում է  անվճար դիագնոստիկա։ Վերանորոգումը իրականացվում է սեղմ ժամկետներում,  ինչպես նաև տրամադրվում է երաշխիք կատարված աշխատանքի համար։ 
Այստեղ լավագույն մասնագետների կողմից վերանորոգվում են ցանկացած տեսակի բջջային հեռախոսներ, ժամացույցներ, նոթբուքերի, պլանշետներ։
Մեր մասնագետները իրականացնում են՝ 

  •  Վերանորոգում
  •  Ծրագրավորում
  •  Տվյալների պահպանում և Ապակոդավորում
  •  Դիմապակիների վերնորոգում
  •  Ջրային կոռոզիաների վերացում։

Համեցեք iPlus խանութ սրահ, որտեղ Ձեզ կդիմավորի  բարեհամբույր  աշխատակազմը, իսկ հաճելի մթնոլորտը երաշխավորում ենք։                                     
iplus iplus iplus